Քարոզչության անատոմիա

Եռամսյա երեկոյան դասընթաց ժուռնալիստիկայի, քաղաքագիտության, կովկասա- և արևելագիտության, հասարակագիտական այլ մասնագիտությունների I–III կուրսերի ուսանողների համար։

Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը՝ 2 փետրվարի, 2019 թ., ժ. 18:00

  • Ժամկետներ. 11 փետրվարի – 18 մայիսի
  • Դասաժամեր. 18։30–21։30, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։

Ուսումնասիրվող թեմաներ

  • ԻՆՉ Է ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ինչ են տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, քարոզչական ինչ տեխնոլոգիաներ ու հնարքներ են հաճախ կիրառվում և ինչպես դրանցից պաշտպանվել։ Կուսումնասիրենք համաշխարհային և լոկալ փորձը. պատմական օրինակներից մինչև հայ-ադրբեջանական տեղեկատվական հակամարտություն, պատերազմական ժամանակի պրոպագանդա։
  • ԻՆՉՊԵՍ ՎԵՐԼՈՒԾԵԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ակնհայտ և ոչ ակնհայտ ուղերձների վերլուծություն, արդյունավետության գնահատում։
  • ԱՇԽԱՏԱՆՔ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԵՏ. մեդիագրագիտություն, գործիքներ, աղբյուրների և տեղեկությունների ստուգում ու վերլուծություն, փաստարկման տեսություն։
  • ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ռազմավարական աշխարհագրություն, հակամարտություններ, զինված ուժեր։
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ։

ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Տեսական դասերը կուղեկցվեն կինոդիտումներով, գործնական պարապմունքներով, փորձագետների հետ հանդիպում­ներով։ Մասնակիցները կանցկացնեն հետազոտություններ, կգրեն հոդվածներ, որոնցից ամենահետաքրքիրները կհրապարակվեն Razm.info և մի շարք այլ լրատվակայքերում։

Ուսանողներն ընտրվելու են մրցույթով՝ դիմումում ներկայացված տվյալների, հարցազրույցի և հանձնարարված թեմայով էսսեի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով, բավականին լուրջ ծանրաբեռնվածությամբ։

Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են։

Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։

Ինչպես դիմել

  1. Խնդրում ենք ներբեռնել, հայերեն ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին zorakn.dproc@gmail.com էլփոստի հասցեով։
  2. Էլփոստի նույն հասցեով կամ (010) 523579 հեռախոսահամարով կարող եք ստանալ դասընթացի մասին ձեզ հետաքրքրող լրացուցիչ հարցերի պատասխանները։
  3. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. փետրվարի 2, ժ. 18:00։ Դիմումի փուլն անցնելու դեպքում մենք կզանգահարենք Ձեզ և կհրավիրենք հարցազրույցի։

Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն և աշխատանքային հետագա գործունեությանը։