Ընդունելություն. «Ադրբեջան 1» եռամսյա դասընթաց (2017)

Իլհամ Ալիև, Զաքիր Հասանով Եռամսյա դասընթաց Ադրբեջանի և տարածաշրջանային անվտանգության ուսումնասիրությամբ զբաղվողների համար։

  • Ադրբեջաներենի ներածական դասընթաց՝ ռազմական և անվտանգության ոլորտների բառապաշարի վրա հատուկ շեշտով
  • Ծանոթություն Ադրբեջանի մեդիադաշտին, աշխատանք ադրբեջանական բաց աղբյուրների հետ
  • Ադրբեջանի զինված ուժեր. ներածություն
  • Ադրբեջանի ռազմական աշխարհագրություն

Դասընթացում հաշվի է առնված Razm.info մասնագիտացված կայքի թիմի՝ ադրբեջանական աղբյուրների հետ աշխատելու հնգամյա փորձը։

Պարապմունքներն անցկացվելու են 2017 թ. հունիսի 5-ից, շաբաթական 3 անգամ, երեկոյան ժամերին։

Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը՝ 31 մայիսի, 2017 թ., ժ. 18:00

Մասնակիցների ընտրությունը մրցութային սկզբունքով է՝ դիմումում ներկայացված տվյալների և հարցազրույցի հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած մասնակիցները։

  1. Դասընթացը վճարովի է։
  2. Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են, քանի որ ամեն բաց թողած դաս կնշանակի խմբից հետ մնալ։
  3. Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու «Ադրբեջան 2» խորացված դասընթացին։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Խնդրում ենք ներբեռնել, հայերեն լեզվով ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին zorakn.dproc@gmail.com էլփոստի հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 31 մայիսի, 2017 թ., ժ. 18:00։ Դիմումի փուլն անցնելու դեպքում մենք կզանգահարենք Ձեզ և կհրավիրենք հարցազրույցի։