Մեր մասին

«Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը ստեղծվել է 2012 հոկտեմբերին՝ զանազան հասարակական նախաձեռնությունների ձևաչափով մինչ այդ իրականացրած ծրագրերին (օրինակ՝ գրքահավաքներ ՀՀ սահմանամերձ ու Արցախի գյուղական դպրոցների գրադարանների, ռազմամարզական նախապատրաստության միջոցառումներ և այլն) որակապես նոր՝ համակարգային մոտեցում ցույց տալու համար։

«Զորակն» հիմնադրամի կանոնադրությունում սահմանված նպատակներն են.

  • Երիտասարդության ռազմամարզական պատրաստություն
  • Բանակային, ռազմական և ռազմաքաղաքական թեմաներով հանրության իրազեկում, կրթում, նշված ոլորտներում իրադարձությունների անկողմնակալ լուսաբանում հայկական ու արտասահմանյան լսարանների համար
  • Բանակ-հասարակություն կապի ամրապնդում
  • Զինակոչիկներին, զինծառայողներին, Զինված ուժերի վետերաններին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցություն։
  • Աջակցություն ՀՀ և ԼՂՀ գյուղական համայնքների՝ մասնավորապես սահմանամերձ գոտու բնակիչներին։

Հիմնադրամի հիմնադիրներն ու հոգաբարձուներն են Միքայել Յալանուզյանը, Կարեն Վրթանեսյանը, Վահագն Մխոյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրենն է Հովհաննես Հարությունյանը։

Մեր գրասենյակի հասցեն է.
Կիևյան 24, #65
Երևան 0033, Հայաստանի Հանրապետություն

Հեռախոս. (374 10) 320392

2 thoughts on “Մեր մասին

  1. Hakob Gasparian

    I would like to know if you are planning for online classes, so somebody like me can participate from abroad. I live in US

    Reply
  2. Կայքավար Post author

    Dear Hakob,

    we certainly cannot rule out the possibility of conducting such course online in future, however it will definitely not planned for near future.

    Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *