Այս պահին «Զորակն» հիմնադրամը երեք ծրագիր է իրականացնում.
Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց (3 մարտի – 6 օգոստոսի)
Ընթացիկ ծրագիր. «Ադրբեջան 1» ներածական դասընթաց լրագրության, քաղաքագիտության, արևելագիտության, կովկասագիտության I–II կուրսերի այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են առաջին քայլերն անել մեր «ոխերիմ հարևանին» մասնագիտորեն և խորացված ուսումնասիրելու ուղղությամբ։ Ծանոթանալ պայմաններին և դիմել »։
Գրքահավաքներ
2009 թվականին մի խումբ բլոգգերներ սկսեցին գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր, հանրագիտարաններ ու բառարաններ հավաքել Արցախի ազատագրած տարածքի գյուղերի դպրոցների համար։ Հետագայում այդ շարժումը թափ առավ, և այսօր Հայաստանի՝ ներառյալ Արցախի, գյուղական շրջանների դպրոցներին գրքեր ու սպորտային գույք են ուղարկում զանազան խմբեր ու կազմակերպություններ։ Ինչպես մասնակցել »
Razm.info լրատվակայք
Razm.info — ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտների մասին լրատվակայք է, ուր հրապարակվում են թեմատիկ լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ։ Կայքի ուշադրության կենտրոնում են Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների զինված ուժերը, հակամարտությունները, տարածաշրջանային զարգացումները։
Հիմնվել է 2011թ. աշնանը՝ փաստորեն հիմք դառնալով «Զորակն» հիմնադրամի ստեղծման համար։