Հայաստանի անվտանգության ապագան

Հայաստանի անվտանգության ապագան

Երեկոյան դասընթաց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ներկայի և ապագայի մասին, վերլուծական հմտությունների զարգացման և դրանց գործնական կիրառության վրա հատուկ շեշտադրումով։

Ո՞ւմ համար է. ժուռնալիստիկայի, քաղաքագիտության, կովկասա- և արևելագիտության, հասարակագիտական այլ մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։

Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը՝ 28 դեկտեմբերի, 2019թ., ժ. 18:00

  • Ժամկետներ. 20 հունվարի – 29 մայիսի, 2020թ.
  • Դասաժամեր. 18։30–21։30, շաբաթական 3–4 հանդիպում։

Ի՞նչ ենք ուսումնասիրելու

  • ԱՇԽԱՏԱՆՔ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԵՏ. մեդիագրագիտություն, աղբյուրների ու տեղեկությունների ստուգման և վերլուծության մեթոդներ, ծանոթություն գործիքներին, ինտենսիվ գործնական աշխատանք։
  • ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  • ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
  • ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ռազմավարական աշխարհագրություն, հակամարտություններ, զինված ուժեր։
  • ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
  • [ՆՈՐ] ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (FORESIGHT). ապագայի հավանական սցենարների մշակում, զարգացման միտումների, սպառնալիքների և հնարավորությունների վերլուծություն, գործնական աշխատանքներ։

ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Պարապմունքների ձևաչափը. դասախոսություններ, կինոդիտումներ, գործնական պարապմունքներ, հանդիպումներ։ Մասնակիցները կանցկացնեն հետազոտություններ, կգրեն հոդվածներ, որոնցից ամենահետաքրքիրները կհրապարակվեն Razm.info և մի շարք այլ լրատվակայքերում։

Ուսանողներն ընտրվելու են մրցույթով՝ դիմումում ներկայացված տվյալների, հարցազրույցի և հանձնարարված թեմայով էսսեի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով, լուրջ ծանրաբեռնվածությամբ։

Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են։

Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։

Ինչպես դիմել

  1. Խնդրում ենք ներբեռնել, հայերեն ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին zorakn.dproc@gmail.com էլփոստի հասցեով։
  2. Էլփոստի նույն հասցեով կամ (010) 529300 հեռախոսահամարով կարող եք ստանալ դասընթացի մասին ձեզ հետաքրքրող լրացուցիչ հարցերի պատասխանները։
  3. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. 28 դեկտեմբերի, ժ. 18:00։ Դիմումի փուլն անցնելու դեպքում մենք կզանգահարենք Ձեզ և կհրավիրենք հարցազրույցի։

«Հայաստանի անվտանգության ապագա» երեկոյան դպրոցին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական աճին և աշխատանքային հետագա գործունեությանը։