Հնգամսյա երեկոյան դասընթաց լրագրողների, քաղաքագետների և ընդհանրապես հակամարտություններով ու ռազմական թեմաներով հետաքրքրվողների համար։
- Ժամկետներ. 3 մարտի – 8 օգոստոսի
- Դասաժամեր. 18։30–21։30, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, բուհական քննաշրջանների ժամանակ՝ լրացուցիչ ընդմիջումներ։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ
- Հայաստանը XXI դարում. խնդիրներ, սպառնալիքներ, մարտահրավերներ։
- Ուժերի բալանս. տարածաշրջանի զինված ուժեր, ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ։
- Պատերազմող մոլորակ. հակամարտություններ՝ Հյուսիսային Կովկասից մինչև Սիրիա, Աֆղանստանից մինչև Բալկաններ, միջազգային խաղաղապահ գործողություններ, պատերազմի ոչ ավանդական ձևեր։
- Անկախության տարեգրություն. Արցախյան շարժում, պատերազմ, անկախության առաջին տասնամյակ։
- Ռազմավարական աշխարհագրություն. Հայաստան և հարակից շրջաններ։
- Մեդիագրագիտություն. արդյունավետ աշխատանք տեղեկատվության հետ, աղբյուրների վերլուծություն, քննական մտածողություն, տեղեկատվական անվտանգության հարցեր, նոր մեդիա գործիքներ։
- Քարոզչության անատոմիա. տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու PR, հայկական և արտասահմանյան փորձի վերլուծություն, քարոզչական միֆեր, թեզեր։
Տեսական դասերը կուղեկցվեն կինոդիտումներով, գործնական պարապմունքներով, փորձագետների հետ հանդիպումներով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստացած գիտելիքները գործնականում կիրառել և աշխատանքները հրապարակել մի շարք գործող լրատվակայքերում։
Երեկոյան դպրոցը նախատեսված է հասարակական գիտություններ ուսումնասիրող, 17–24 տարեկան ուսանողների համար։
Ուսանողներն ընտրվելու են մրցութային սկզբունքով՝ դիմումում ներկայացված տվյալների, հարցազրույցի և հանձնարարված թեմայով էսսեի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։
- Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
- Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են։
- Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
- Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Խնդրում ենք ներբեռնել, հայերեն լեզվով ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին zorakn.dproc@gmail.com էլփոստի հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2014թ. փետրվարի 28, ժ. 16:00։ Դիմումի փուլն անցնելու դեպքում մենք կզանգահարենք Ձեզ և կհրավիրենք հարցազրույցի։
Pingback: Ընդունելություն. Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց – 2014 « Կորեոլան
Կցանկանայի տեղեկանալ,արդյոք հնարավոր է հայտն ուղարկել այն դեպքում,երբ դեռ իմ 17 տարին չի լրացել,սակայն կլրանա այս տարվա հոկտեմբերին?
Հարգելի Գեւորգ,
ուղարկեք հայտը (դիմում + ինքնակենսագրություն), կորոշենք, կտեղեկացնենք Ձեզ։