Ադրբեջան.Incognito — ճանաչողական դասախոսությունների շարք

Շարքը նախատեսված է մինչև 28 տարեկան երիտասարդ լրագրողների, քաղաքագետների, արևելագետների, կովկասագետների համար։ Դասախոսությունների ժամանակ անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.

  • Ադրբեջան. ներածական ակնարկ
  • Ադրբեջանական ինքնության հիմնահարցերը
  • Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները
  • Ադրբեջանի զինված ուժեր
  • Մամուլ, սոցցանցեր
  • Ադրբեջանի քաղաքականությունը տարածաշրջանում
  • «Հարավային Ադրբեջանի» խնդիրը
  • Տրանսպորտային ենթակառուցվածքներ
  • Ծանոթություն Ադրբեջանի մեդիադաշտին
  • Աշխատանք տեղեկատվական բաց աղբյուրների հետ՝ ադրբեջանական աղբյուրների օրինակներով
  • ևն

Դասախոսություններն անցկացվելու են հուլիսի 14-ից, շաբաթական 2 անգամ, երեկոյան ժամերին։

Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը՝ 12 հուլիսի, 2016 թ., ժ. 18:00

Ուսանողների ընտրությունը մրցութային սկզբունքով է՝ դիմումների հիման վրա։

Դասախոսությունները կարդում են ԵՊՀ դասախոսներ, Razm.info ռազմական լուրերի և վերլուծությունների կայքի, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի մասնագետները։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Խնդրում ենք ներբեռնել, հայերեն լեզվով ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին zorakn.dproc@gmail.com էլփոստի հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 12 հուլիսի, 2016 թ., ժ. 18:00։